«Մովսես Շինարար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գրանցվել է ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստրում 2008թ.։
Սկսած 2008թ.-ից՝ ընկերությունը՝ պայմանագրային հիմունքներով իրականացնում է շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողություն՝ բնակելի, հասարակական և արտադրական, տրանսպորտային, հիդրոտեխնիկական, էներգետիկ, կապի ոլորտներում։
Ծառայությունների բարձրորակ մատուցումը, հաճախորդի գումարի և ժամանակի խնայողությունը մեր ընկերության հիմնական նպատակներն են: Տեխնիկական հսկողության ոլորտում այս չափանիշները մեծ դեր են խաղում, այդ իսկ պատճառով մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում դրանց վրա։